Եթե Վրաստանի կառավարությունը չփոխի իր ուղին, կլինեն հետևանքներ. ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է

Նշենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան մտած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում ճանաչել այս արդյունքները՝ պնդելով, որ կեղծիք է:
«Այս տարի մենք հետևողականորեն կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի։ Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության կուրսը չփոխվի», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով, վրաց ժողովուրդը շաբաթ օրը քվեարկության է գնացել իշխող կուսակցության քաղաքականությամբ ձևավորված նախընտրական միջավայրում, ներառյալ պետական ռեսուրսների չարաշահումը, ընտրակաշառքը և ընտրողներին ահաբեկելը:
ԱՄՆ-ն նաև կոչ է անում վրացական իշխանություններին «մտածել այն հարաբերությունների մասին, որոնք ցանկանում են ունենալ եվրատլանտյան հանրության հետ»։
Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է պատժիչ միջոցներ, Միլլերը պատասխանել է, որ դա կախված կլինի Վրաստանի գործողություններից։
«Մեր պատասխանը կորոշի Վրաստանի գործողությունները: Մենք արդեն մի քանի ամիս է, ինչ վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Դուք տեսաք, որ մենք արդեն դադարեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը: Մենք ունենք այլ օգնություն, որը մնում է առկախված»,-նշել է Մեթյու Միլլերը։