10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

26 հուլ 2024 11:07

ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը

ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրըՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ»  ունեն։

Սոբահանին նշել է, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը «մտացածին» և «հորինված» է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Թեմայի վերաբերյալ Tert.am-ը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանել էր, որ «մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր