«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 հուլ 2024 16:05

Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր.առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է գլոբալ բարձր ջերմաստիճան

Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր.առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է գլոբալ բարձր ջերմաստիճանԵրկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր։ Հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Օրինակ՝ հուլիսի 21-ն ի սկզբանե ճանաչվել է ռեկորդային ամենաշոգ օրը։ Այնուհետեւ հուլիսի 22-ը գերազանցել է այս ռեկորդը։ Հուլիսի 23-ը եղել նույն ջերմաստիճանի միջակայքում։

Ըստ Գուտերեշի՝ ջերմաստիճանը վերջին օրերին ռեկորդներ է գրանցել, քանի որ միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի «համաճարակի»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անցնող շաբաթը նշանավորվել է աննախադեպ շոգով՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի ամենաշոգ օրերն են եղել։

«Եթե ​ինչ-որ բան բաժանում է աշխարհը, այն է, որ Երկրի բնակչությունն ավելի ու ավելի է զգում շոգը»,- հավելել է նա:

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (WMO) կանխատեսում է գլոբալ նման բարձր ջերմաստիճան առաջիկա հինգ տարիների համար։ Դա պայմանավորված է ջերմոցային գազերով և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությամբ՝ «Լա Նինայից» մինչև «Էլ Նինյո»: Իսկ փոփոխության գործընթացն ինքնին սկսվել է 2023 թվականի ամռանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր