ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

27 հուլ 2024 13:30

Տեսանյութ.Տիգրանաշենը հանձնելու վտանգների վերաբերյալ.սարի հետևում Նախիջևանն է. այնտեղՆախիջևանի համազորային բանակն է. զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են

Տեսանյութ.Տիգրանաշենը հանձնելու վտանգների վերաբերյալ.սարի հետևում Նախիջևանն է. ՀՀ-ից Նախիջևանի համազորային բանակն է. զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են «Տիգրանաշենը միշտ եղել է հայկական բնակավայր։ Այն խոսույթը, որ բացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը անկլավների վերաբերյալ, սա իրենք դիտարկում են՝ իբրև անկլավ։ Ադրբեջանի նպատակն է, որ այս տարածքը այն հատվածը, որը ցույց եմ տալիս, անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս գյուղը ոչ մի կենսական նշանակություն չունի Ադրբեջանի համար։ Այստեղ ադրբեջանցիներ երբեք չեն գալու, չեն ապրելու։
 
Իրենց համար կարևոր է, որ ճանապարհի այն հատվածը, որը տեսնում եք, անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-Տիգրանաշենից Բագրատ սրբազանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը: Նա ահազանգեց՝ եթե այդպես է լինում, իրենք գյուղի ներքևի մասում դնելու են Ադրբեջանի սահմանապահ ծառայության անցակետ, մի անցակետ էլ ճանապարհի վերևի մասում են դնելու, ու այս պարագայում Էդգար Ղազարյանը ներկայացրեց վտանգները․ «Ամբողջ Վայոց ձոր, Սյունիք այլևս ՀՀ-ի մյուս հատվածներից կապը կորելու է։ Վեդին շրջանցող ճանապարհն է միակ ճանապարհը՝ սարերի հետևով գնացող, բայց գյուղի սահմանագծից հեռավորությունը մոտ 2 կմ է։
 
Մի հրետակոծության թիրախ է ճանապարհը դառնում։ Այդ դեպքում Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը հայտնվելու են շրջափակման մեջ։ Սրա նպատակը ճանապարհի այս հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելով՝ շրջափակման մեջ գցելն է Վայոց ձորն ու Սյունիքը»։ Էդգար Ղազարյանը ցույց տալով, որ սարի հետևում Նախիջևանն է, ասաց․ «Այնտեղ տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի համազորային բանակը։ Զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են, դրա կազմում կա տանկային գումարտակ, որի խնդիրը Երևանի վրա գրոհն է, եթե, իհարկե, Իրանի ու Թուրքիայի վրա չհարձակվեն, բայց դժվար կարողանան»։
 
Նաև ցույց տվեց խաղողի այգիներ ու ասաց, որ իր տեղեկություններով՝  սեփականատերը Արարատի ներկայիս մարզպետի ընտանիքն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր