Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուլ 2024 14:17

Արցախցին ճանաչել է իր տունը, Բաքուն պնդում է՝ դա ադրբեջանական է

Արցախցին ճանաչել է իր տունը, Բաքուն պնդում է՝ դա ադրբեջանական էԱդրբեջանական լրատվամիջոցները սոցիալական ցանցերում տարածել են մի տեսանյութ, որտեղ իբրև թե 36 տարի անց ադրբեջանուհին եկել է Ստեփանակերտ, գտել իր տունը, պահարանն ու սպասքը։ «Թատերականացված կադրերը Ադրբեջանի ներքին լսարանի համար են»,- տեսանյութին այսպես են մեկնաբանել արցախցի օգտատերերը։ 
MediaHub-ը գտավ տան սեփականատիրոջը, ինչով հերթական անգամ հօդս է ցնդում արհեստածին Ադրբեջանի կեղծ քարոզչությունը։

«Այդ բնակարանը Ստեփանակերտում չէ, այլ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում, դա մեր տունն է, իմ հին պահարանը, տատիկիս «շուշեղենը», դրա կողքին նաև իմ գնած նոր բաժակները»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ազոխցի Լուսինե Ստեփանյանը՝ նշելով, որ շատ ծանր ապրումներ է ունեցել, երբ տեսել է ադրբեջանցիներին իրենց տանը։ 

«Դա մեր տան հին պահարանն է։ Հենց տեսել եմ կադրերը, անմիջապես ճանաչել եմ։ Նախ, պահարանի առաջին հարկի դռներից մեկը բարձր է մյուսից, դա ես էի ջարդել, եվ հետո՝ հատակի գույնը տարբեր է։ Պահարանի կողքը մուգ շագանակագույն է, իսկ ընդհանուր սենյակի հատակի գույնը՝ կարմիր»,- նշեց Լուսինեն։

Ստեփանյանների տունը թշնամուն է անցել 2020 թվականին՝ Հադրութի անկումից հետո։ Չորս տարի անց էլ Լուսինեն հիշում է, թե որ իրը որտեղ է եղել տեղադրված։

«Կենտրոնում երևացող ձկնաձև գրաֆինկան իր բաժակներով չէինք օգտագործում։ Դա մեր տատիկի օժիտից մնացած միակ հուշն է, որը, ի դեպ, գրեթե բոլորի տներում կար, թեյի սպիտակ բաժակները ես էի գնել Երևանից, իսկ մնացածը մեր տան ապրանքն է»։

Լուսինեն ևս ադրբեջանական հերթական թատրոն է համարում այդ տեսանյութը՝ կարծիք հայտնելով, որ այդօրինակ տեսանյութերով փորձում են միջազգային հանրությանն ապացուցել, որ Արցախն ադրբեջանական է, և որ հայերը տիրացել են իրենց ունեցվածքին։ Մինչդեռ, Ազոխում երբևէ ադրբեջանցիներ չեն ապրել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր