3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ»          Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»       Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»    

30 հուլ 2024 09:58

Ավանեսյանի աթոռը սկսել է ճոճվել, իսկ դրա քավորը Նարեկ Զեյնալյանն է. «Իրավունք»

Ավանեսյանի աթոռը սկսել է ճոճվել, իսկ դրա քավորը Նարեկ Զեյնալյանն է«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աթոռը սկսել է ճոճվել, իսկ դրա քավորը ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, ով ԱԺ նախագահի միջոցով հասցրել է Փաշինյանին, որ նախարարի գործունության հանդեպ դժգոհություններն օր օրի սրվում են, ինչը ուղիղ ազդում է ՔՊ-ի վարկանիշի վրա:

Ասում են՝ այնքան համոզիչ են եղել վերջինիս բերած փաստարկները, որ Փաշինյանին լուրջ մտածելու տեղիք է տվել, ով մինչ այդ «ժելեզնի» դեմ էր արտահայտվում նախարարից ազատվելու հորդորներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր