Տեսանյութ.Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ «Հեզբոլլահ» շիա աշխարհազորայինները գրասենյակներ ունեն։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Հարեթ-Հորեյկի շրջանի վարչակազմի աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է զինված կազմավորումների երկու հրամանատար։
Հարվածը հասցվել է այն հատվածում, որտեղ գտնվում է Բահմանի հիվանդանոցը՝ Լիբանանի մայրաքաղաքի հարավում գտնվող «Հեզբոլլահ» կենտրոնակայանից 100 մետր հեռավորության վրա, հայտնում է աղբյուրը։ «Այնտեղ, որտեղ հրթիռներն ընկել են, մի քանի տներ ավերվել են, կայանված մեքենաները վնասվել են»։
Հունվարի 2-ից ի վեր առաջին անգամ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար», նշել են ՑԱՀԱԼ-ից։
«Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը.մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը
«Եթե «Հեզբոլլահը» չարձագանքի, հակամարտությունն ավարտված է»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Լիբանանի տարածքից հրթիռ էր արձակվել Գոլանի բարձունքների Մաջալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ։