Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

31 հուլ 2024 13:31

Այսօր Իրանը սգում է. Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է ուսերիս կրեմ նրա դագաղը

Այսօր Իրանը սգում է. Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է ուսերիս կրեմ նրա դագաղըԻ պատասխան Իսմայիլ Հանիայի սպանության՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն X սոցիալական ցանցում գրել է.

«Այսօր Իրանը սգում է մի մարդու, ով կիսել է մեր վիշտը և ուրախությունը, դիմադրության ճանապարհի մշտական ու​ հպարտ ուղեկիցը, Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդը, Ալ-Քուդսի նահատակ հաջ Իսմայիլ Հանիան:

Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է ուսերիս կրեմ նրա դագաղը։

Նահատակությունը Աստծո մարդկանց արվեստն է: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, իսկ դիմադրության ու ճնշվածների 
պաշտպանության ճանապարհը կշարունակվի ավելի վստահ և ամուր, քան երբևէ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունն ու պատիվը, իսկ զավթիչ ահաբեկիչները կզղջան իրենց վախկոտ արարքի համար։ Իրոք, Աստված Ամենակարող է, Նա է վրեժխնդրության տերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր