Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 օգոս 2024 17:14

Կաշառք, կոռուպցիոն չարաշահումներ, Արտաշատում 5 անձ կալանավորվել է

Կաշառք, կոռուպցիոն չարաշահումներ, Արտաշատում 5 անձ կալանավորվել է Արտաշատ համայնքում կոռուպցուն գործով 5 անձ է կալանավորվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։

«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- հայտնում են կառույցից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր