Տեսանյութ․Հիսուս Քրիստոսի Հարության հաջորդ կիրակին նշվում է որպես Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ          25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում երթուղու ուղեգծի փոփոխություն       21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին    

02 օգոս 2024 11:07

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը. կան վիրավորներՕգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Սարգիս Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Սարգսյանը աշխատում է «Ոսմար» ՍՊԸ-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր