Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

02 օգոս 2024 23:02

Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում

Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկներ են սպասվումԱյս շաբաթավերջին Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում, հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

«Գեոմագնիսական դաշտի վիճակի թարմացված կանխատեսումը մեզ խոստանում է նոր մագնիսական փոթորիկներ այս շաբաթավերջին, որոնք կսկսվեն ուշ երեկոյան և կշարունակվեն առնվազն մինչև կիրակի կեսօր: Երկրի մագնիտոսֆերան կհասնի միջին մակարդակի՝ G2 դասի, առավելագույն ակտիվությամբ հենց կեսգիշերից հետո»,- ասել է Լեյսը:

Նա նաև նշել է, որ անցած հինգշաբթի ավարտվել է Երկրի վրա մագնիսական փոթորիկը, որը երեք օր անընդմեջ նկատվել է ընդհատումներով։

Նա պարզաբանել է, որ նոր շաբաթվա սկզբին գեոմագնիսական դաշտն աստիճանաբար կգնա հանգիստ վիճակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր