Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

11 օգոս 2024 10:29

Խաղաղ բնակչության ուղղված հարվածներն արդարացում չեն կարող ունենալ

Խաղաղ բնակչության ուղղված հարվածներն արդարացում չեն կարող ունենալՌուսաստանի Դաշնությունը իսրայելական կողմին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, ընդգծելով՝ Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից:

«Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ: Նման ողբերգությունները խոչընդոտում են կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է՝ հարձակման ժամանակ այնտեղ եղել է ավելի քան երկու հազար փախստական։  Ինչպես հայտնում են պաղեստինյան աղբյուրները, այդ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են և գտնվում են ավերված շենքի փլատակների տակ: 

«Զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ և կանայք:  Մոսկվայում խորապես ցնցված են տեղի ունեցածից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին:  Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - ընդգծել Է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր