Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

15 օգոս 2024 11:20

Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 15-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային թաղամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 02:23-ին: Այրվել են պատշգամբի կախովի առաստաղը (մոտ 45 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և 1 օդորակիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր