5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

17 օգոս 2024 09:20

Ինչ են քննարկել ՔՊ-ի նիստում․ «Հրապարակ»

Ինչ են քննարկել ՔՊ-ի նիստում«Հրապարակը» գրում է․ Ամառային արձակուրդներից հետո հինգշաբթի օրը իշխող ուժը հավաք է անցկացրել՝ նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկել են Գնել Սանոսյանի գործունեությունը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատանքը։

Մինչ արձակուրդն էլ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության ոլորտն էր ՔՊ քննարկման օրակարգում:

Մեզ պատմեցին, որ ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսեւորումներ չեն գրանցվել։

Հիմնական դժգոհությունը եղել է ասֆալտի որակի հետ կապված: ՔՊ-ականները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տեւում, Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը։

Դժգոհություն են արտահայտել նաեւ մարզային տրանսպորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Սանոսյանին փոխանցել է մարզերի բնակիչների՝ իրեն ուղղված բողոքները հաճախակի դարձած հոսանքազրկումների վերաբերյալ։

Սանոսյանը սրա տակից էլ է դուրս եկել, ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում:

Փոխարենը աչքալուսանք է տվել, որ Հայաստանում արեւային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ ենք ներմուծել։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը նիստին անտրամադիր է եղել, հոգնած եւ գրեթե չի շփվել թիմակիցների հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 08․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր