Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

18 օգոս 2024 13:14

Կուրսկի շրջանում Ուկրաինայի էսկալացիան, Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման դրդելու փորձ է

Կուրսկի շրջանում Ուկրաինայի էսկալացիան, Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման դրդելու փորձ էԿուրսկի շրջանում Ուկրաինայի էսկալացիան Ռուսաստանին զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման դրդելու փորձ է։

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Բելառուսա-ուկրաինական սահմանն ականապատված է, ինչպես երբեք, Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան այն անցնել միայն հսկայական կորուստներով», - ասել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը մշտապես խախտում են Բելառուսի սահմանը երկրի հարավ-արևելքում։

«Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ ոչ պրոֆեսիոնալներ չեն եղել։

Նրանք հավաքվել էին ողջ մարտական գծից, նրանք հիմնականում պատերազմում արդեն ծառայած մարդիկ էին։

Ստեղծվեցին վարձկաններ, շատ հզոր ուժեր ստեղծվեցին»,- ասել է Լուկաշենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր