Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

20 օգոս 2024 09:12

Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, եւ այսօր էլ պահպանվում է. «Ժողովուրդ»

Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, եւ այսօր էլ պահպանվում է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,-սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը:

Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որեւէ դեպքում չի կարող դառնալ, եւ որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են եւ «ապագաները ապահովել»։

Հիմա թերեւս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից եւ ապրել գոհ ու երջանիկ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր