Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 օգոս 2024 13:23

ՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 140-ը

ՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 140-ըՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 140-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով առողջապահական ծառայություններին։

«Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով հաստատվել է 31 հոգու մահը, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի և 140 վիրավորի մասին, որոնցից հոսպիտալացված են 75-ը, այդ թվում՝ 4 երեխա։

Հիշեցնենք՝ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իրենց վերահսկողության տակ է գտնվում մարզի 93 բնակավայր և 1263 կմ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր