Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար    

25 օգոս 2024 19:03

Դուրովի փաստաբանն ինչ խորհուրդ է տվել Telegram-ի օգտատերերին

Դուրովի փաստաբանն ինչ խորհուրդ է տվել Telegram-ի օգտատերերինՍոցիալական ցանցերի և մեսենջերների օգտատերը պետք է զգույշ լինեն Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին։ Այս մասին «Радио 1»- ի հետ զրույցում հայտարարել է «Կվաշան և գործընկերները» իրավաբանական բյուրոյի կառավարիչ գործընկեր Դմիտրի Կվաշան։

«Զգույշ եղեք, թե ինչ եք գրում և ուղարկում, մեսենջերներում 100% պաշտպանություն ձեզ երաշխավորել ոչ ոք չի կարող»,-ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուղղակի հիմքեր չունի պահանջելու Դուրովի արտահանձնումը, քանի որ գործարարը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: Արտահանձնման կարող է ենթարկվել օտարերկրյա պետության քաղաքացին, իսկ Դուրովը Ֆրանսիայի համար այդպիսին չէ։

Կվաշան վստահ է, որ Փարիզում դժգոհ են եղել, որ Telegram-ի մուտքի իրավունքները տրվել են ոչ թե իրենց, այլ, այլ երկրների։ Իրավաբանի կարծիքով՝ այլ երկրների հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն մեսենջերի տվյալներին։ Թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը, նա չի հստակեցրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր