Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ, հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները.․Լուսանկարներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 22-ի համար       Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ    

27 օգոս 2024 09:45

Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը․ գործող իշխանությունը կմասնակցի՞․ «Հրապարակ»

Ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը․ գործող իշխանությունը կմասնակցի՞«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, եւ այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, եւ արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:

Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից եւ սփյուռքից: Որոշվել է նաեւ հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաեւ նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր