Օգոստոսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով       ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում    

28 օգոս 2024 11:09

Նուբարաշենի բանտում 64 ամյա ցմաh դատապարտյալ է մաhացել

Նուբարաշենի բանտում 64 ամյա ցմաh դատապարտյալ է մաhացել. նախաձեռնվել է քրեական վարույթ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր