Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 սեպ 2019 13:24

Մանրամասներ.Նուբարաշենի բանտում բունտի կազմակերպիչները եղել են «Նորագյուղցի Նվերիկը», «Վաչիկը», իսկ դրսում՝ «Կոկոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։

Այս տարվա սեպտեմբերի 5-ին, ժամը 15։30-ի սահմաններում Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ՝ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, ովքեր կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ», Նուբարաշենի բանտում կազմակերպել են զանգվածային անկարգություններ։ «Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների և կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը։
Նրանք հրահանգել են բա

Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, իսկ 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մարելու նպատակով օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր էլ կրակը մեկուսացրել ու մարել են։ Նույն ժամանակահատվածում Նուբարաշենի բանտի մերձակա տարածքում հավաքվել են մոտ 30-ից ավելի ավտոմեքենաներ, և 100-ից ավելի անձինք, որենց մեջ է եղել Նուբարաշենի բանտի նախկին դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի»՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ЦБ»-ի «զոն նայող», «Կոկո» մակաբնմաբ Կ. Հ-ն։

Բանտի աշխատակիցները, տեսնելով, որ կուտակումներն ավելանում է, ահազանգում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծվ տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Հավաքվածները, տեսնելով ժամանած ոստիկաններին, ավտոմեքենաներով հեռանում են հիմնարկի տարածքից։ Նույն օրը, ժամը 21;00-ի սահմաններում Նուբարաշենի բանտում, կարծես, արշալույսները խաղաղվում են։
Ժամանում է կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ով օպերատիվ խմբերի հետ կարողանում են դադարեցնել զանգվածային անկարգությունները։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել և հիմնվավորվել է, որ դիտավորյալ կոտրել են Նուբարաշենի բանտի մի քանի խցերի մուտքի դռների փականները, էլեկտրական մալուխների պաշտպանիչ պատյանների որոշ հատվածներ, ինչպես նաև մի քան խցերի պատուհանների ապակիներ։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով։ Արդեն Էրեբունու քննիչները, կատարելով քրեական գործի նախաքննություն, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր