Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

29 օգոս 2024 12:05

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

·17 անշարժ գույք.

·1 տրանսպորտային միջոց.

·2 իրավաբանական անձանցում մասնակցություն.

·4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

·218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր