Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ը 21:00-ն կդադարեցվի Մրգաստան, Ծաղկունք, Խորոնք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Արտիմետ գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 31-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան 1, 3, 5 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 13:00-17:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի 3,4,5,6,7,8 Մ/շ-ների, Սեվանի, Հանրապետության Պող. ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցի և 1, 2 Թաղ., Արզումանյան, Մ.Սարյան փողոցի և 1, 2 նրբ. ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 12:15-21:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: