«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

31 օգոս 2024 13:14

Երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ցավալի է, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը շրջանցում են

Երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը շրջանցում ենԳերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, մենք ամենօրյա աշխատանք ենք իրականցնում այդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում, բայց դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է:

Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ոչինչ չի արվում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական իշխանությանը, մյուս գերիներին վերադարձնելու համար և թե ինչի՞ց է վախենում Փաշինյանը, որ չի բարձրացնում այդ հարցը:

«Ուզում եմ հիշեցնել եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ Շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը, ըստ էության, շրջանցում են»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր