ԼՂ հայերի վերադարձի հարցն այն բովանդակությամբ, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին

Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ: Այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»:
Նրա խոսքով՝ հիմա էլ՝ մեկ տարի հետո, իրեն ասում են՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա:
«Այն փաթեթավորումն ու բովանդակությունը, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին: Ինչպե՞ս եմ չափում ՀՀ պետական շահը, այդ շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ»,- ասաց նա: