Սեպտեմբերի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Ստեփանյան 10-20/1 շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 1-ին ժամը 12:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Մրգաստան, Ծաղկունք, Խորոնք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Արտիմետ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: