Երևանում մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա          Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին       Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին    

03 սեպ 2024 23:22

Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք

Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եքՆիկոլ Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Սյունիքը հանձնի, շատ հանգիստ մարսելու է, քանի դուք ընդդիմություն եք։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Որտե՞ղ է երևում ընդդիմության վճռականությունը։ Այս ընդդիմությունը իրեն տնտեսապես, ֆինանսապես ե՞րբ էր ավելի լավ զգացել, քան հիմա։

Սա իրանց երազած իշխանությունն է։  Այս պրոցեսի մեջ միակ խնդիրը որ լուծում են դա ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է։

Պայքարել միայն Նիկոլ Փաշինյանի դեմ դա նույնն է ինչ պայքարել շողքի դեմ, շողք գցողների հետ միասին»,-հայտարարել է Պետրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր