Եթե ունես 55 ձայն նախաձեռնի իմպիչմենտ, չունես, ուրեմն վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում          Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել       Տեսանյութ.Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենթի գործընթաց սկսելու իրեն փոխանցված նամակը    

08 սեպ 2024 09:03

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին, 10-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր