Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը       Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին    

08 սեպ 2024 09:58

«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին

«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։

«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը՝ առաջիկա շաբաթներին»,-Х-ում գրել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե Սիբիգան իր «վաղեմի գործընկերն է» և հույս է հայտնել, որ կշարունակեն սերտ համագործակցությունը։

Ուկրաինայի նոր արտգործնախարար Սիբիգան էլ իր հերթին է Х-ում գրել, թե «գերազանց զրույց է» անցկացրել Բլինքենի հետ։
«Մենք քննարկել ենք ռազմական օգնության տրամադրումն արագացնելու, խաղաղության բանաձևը խթանելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մեթոդները»,- գրել է Սիբիգան՝ հավելելով, թե Բլինքենի հետ ակնկալում է սերտ համագործակցություն՝ «ընդհանուր ժողովրդավարական արժեքները պատպանելու ուղղությամբ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր