Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

09 սեպ 2024 09:35

Շոլցը կոչ է արել քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիները

Շոլցը կոչ է արել քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիներըՈւկրաինայում զինված հակամարտությունը հասել է այն կետին, երբ պետք է սկսել քննարկել դրա շուտափույթ ավարտի ուղիները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինային նվիրված հաջորդ համաժողովն անպայման տեղի կունենա: Շոլցը հավելել է, որ ինքը և Վլադիմիր Զելենսկին համաձայնել են, որ դրան պետք է մասնակցի նաև Ռուսաստանը։

«Կարծում եմ՝ հիմա եկել է այն պահը, երբ պետք է քննարկումներ անցկացնել, թե ինչպես պատերազմի ներկա իրավիճակից խաղաղությանն անցնել ավելի արագ, քան թվում է (հնարավոր է) այս պահին»,-նշել Է կանցլերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր