Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել, Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար    

11 սեպ 2024 12:20

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով.ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով.ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր