Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին
Բագրատ Սրբազանն Ազգային ժողովում է:
«Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Ով զազրախոսել է՝ դրա պատասխանը պետք է տա։ Մեր երկրում պետք է մարդ չլինի, որ խոսքերի համար պատասխան չտա»,-ասաց Բագրատ Սրբազանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների դեմ ներկայացված և ներկայացվելիք հայցերին։
«Ինքը, եթե այդքան տղամարդ է, թող հրապարակի, ասի՝ ովքեր են գնացել խոսել, ինչ է ասել։ Մենք դատական գործեր ունենք զազրախոսների դեմ։ Սիվիկի դեմ ունենք, մեկը կա՝ կլոր դեմքով՝ կլոր ակնոցներով՝ Արթուր Հովհաննիսյան, խնդրել եմ մեր իրավաբաններին, որ տեսնեն՝ նրա նկատմամբ էլ հիմքերն առկա են հարուցելու։ Չարիքի դեմ ենք հարուցել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ ԱԺ շենքում է, բոլոր զազրախոսները, եթե ասելիք ունեն, թող գան ասեն, իրենց պատառոտում էին․ «Եկել եմ իրենց դուռը՝ մեռելոցի առթիվ»։