Հայաստանում կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին առևտրի կենտրոնը

Այն կգործի Երևանում՝ ավելի քան 18,000 քառակուսի մետր տարածքում։ Առևտրի կենտրոնի 10,000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային կրպակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, կլինի համաժողովների սրան և բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների սենյակ, ինչպես նաև բացօթյա տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների համար։ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարների և ղեկավարների ներկայությամբ իրանական առևտրի կենտրոնը շուտով շահագործման կհանձնվի։
Նշվում է, որ բացի շուկայավարման և հետազոտական ծառայությունների մատուցման, Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարային շուկա մուտք գործելուց, կենտրոնը բարենպաստ պայմաններ կապահովի ֆինանսական փոխանցումների, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայությունների մատուցման համար։