Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր          Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը       Մեր եկեղեցական կյանքը ոչ միայն չի «չուլանանում», այլև, ընդհակառակը, հոգևոր զարթոնք է ապրում․ Սյունյաց թեմի առաջնորդ    

21 սեպ 2024 15:15

60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ խմած՝ «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մաhացել է

60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ խմած՝ «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մաhացել էԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ:  
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր