Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

23 սեպ 2024 17:12

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109.000.000 ՀՀ դրամ

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109.000.000 ՀՀ դրամՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ ընկերությունների կողմից 2021-2022 թվականների ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերվել և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ, որոնց համար ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել և պետական բյուջե են վճարվել առաջացած ԱԱՀ գումարները:

Ընդհանուր 16 ներմուծումով հիշյալ ՍՊ ընկերությունների կողմից՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում, հայտարարագրվել է ընդհանուր 285.243.187 ՀՀ դրամ ինվոիսային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր 35.995.418  ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ, սակայն փաստացի ներմուծված ապրանքների արժեքը, Վրաստանում ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր 782.955.297 ՀՀ դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր 176.714.783 ՀՀ դրամ մաքսային վճար:

Արդյունքում՝ «Ա.Տ…» ՍՊ ընկերության կողմից 3 ներմուծումով պետությանը պատճառվել է 12.527.358 ՀՀ դրամի վնաս, «Ս…» ՍՊ ընկերության կողմից՝ 7 ներմուծումով՝ 37.614.235 ՀՀ դրամի վնաս, «Հ.Վ.» ՍՊ ընկերության կողմից՝ 8 ներմուծումով՝ 53.906.882 ՀՀ դրամի վնաս, իսկ «Ա.» ՍՊ ընկերության կողմից՝ 6 ներմուծումով պետությանը պատճառվել է 36.670.890 ՀՀ դրամի վնաս: Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 140.719.365 ՀՀ դրամ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ ընկերությունների պատասխանատու անձանց կողմից 2024թ. պետական բյուջե է վճարվել 109.000.000 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր