Տեսանյութ.Սրբազան պայքարի համակիրների մեծ հավաքը Մարզահամերգային համալիրում
Սրբազան պայքարի մեծ հավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական օրհներգերով։
«Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին».-իր ելույթում ասաց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը:
«Իմ շա՛տ սիրելի ժողովուրդ, հավատարիմ և հարազատ մարդիկ, հայրենիք ու պատիվ ունեցող մարդիկ, մեր Սրբազան պայքարի հզոր մարդիկ, այս ընթացքում անցել եք զանազան զրկանքների, հալածանքների, կալանավորումների, բռնաճնշումների, վիրավորումների միջով, բայց չեք ընկճվել, չեք հուսահատվել, չեք կասկածել ու տատամսել։ Ընդհակառակը՝ ավելի եք զորացել, ավելի եք լցվել կամքով, համբերությամբ, համառությամբ, որովհետև այս պայքարն ու շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է»,-իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը:
Հավաքի վերջում Բագրատ Սրբազանը ասաց, որ ակտիվ պայքարը վերսկսում են հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում: