Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

24 սեպ 2024 14:41

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմիԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ «այդ պատերազմը տեղի չունենա»։

«Հին բանաձևը. եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել։ Չնայած ինչու պետք է արդարանանք, որ մենք չենք պատրաստվում կռվել, չենք ուզում կռվել... Սա արդեն ասվել է, բայց նրանք իրենց գործն են անում՝ մեր հակառակորդները, մեր մրցակիցները, նրանք, ովքեր պատրասվում են մեր դեմ պատերազմել։ Հետևաբար, մենք պետք է պատրաստվենք պատերազմի, և Աստված տա, որ այս պատերազմը չլինի,-ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ որքան էլ սուր լինի իրավիճակը Բելառուսի շուրջ, ներկայումս հանրապետության դեմ պատերազմ սկսելու միտում չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր