Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

25 սեպ 2024 20:07

Հոկտեմբերի 2-ից սկսած միջազգային հաղորդակցությամբ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

Հոկտեմբերի 2-ից սկսած միջազգային հաղորդակցությամբ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է միջազգային ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի փակման մասին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից․

«Տեղեկացնում ենք, որ սկսած 02.10.2024թ. միջազգային հաղորդակցությամբ կգործի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը։ Մեկնումը Երևանից ամսվա զույգ օրերին, մեկնումը Թբիլիսիից՝ ամսվա կենտ օրերին։ 

Գնացքի տոմսերը վաճառվում են Երևանի, Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքում։ Պայմաններին և գնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում։ Մաղթում ենք բարի ճանապարհ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր