Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Ս. Գեւորգյանը։
«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:
Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- ֆեյսբուքում նշել է նա:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ, ինչից ժամեր անց, փաստորեն, նա հրաժարական է տվել։