Մեր առաջնային խնդիրներից մեկն այն է՝ հայի ետին խելքը բերել էականորեն առաջ          Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին, ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը       Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը    

01 հոկ 2024 09:29

Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»

Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ սերտ հարաբերություններ պահելով, պարբերաբար Նիկոլ Փաշինյանի մոտ «բոչկա է գլորում» տարբեր քպականների, հատկապես պաշտոնյաների դեմ՝ փորձելով սրել վարչապետի ու նրանց հարաբերությունները: Մեր տեղեկություններով, այդ «խմբակին» հաջողվել է հավաքել բավարար ստորագրություն` պահանջելու համար Մինասյանի պաշտոնանկությունը։

Նույն աղբյուրները փոխանցում են, որ այս «խմբակի» հաջորդ թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որի դեմ հիմա ինտենսիվ պրոցեսներ են գեներացվում: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այս ամենի հիմնական պատճառը ինչ-ինչ անձնական հարցերով դիմելն ու Ավինյանից մերժում ստանալն է։

Մեր զրուցակիցները նշում են մի քանի անուններ՝ Անդրանիկ Քոչարյան, Արփի Դավոյան, Նարեկ Զեյնալ յան, Լուսինե Բադալ յան և այլն: Մեր տեղեկություններով, հենց խմբակցության և կուսակցության ներսում բառիս բուն իմաստով, մեղմ ասած, հոգնել են այս «խմբակից»: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան քպականներ նեղ շրջանակներում ոչ մեկ անգամ ի ցույց են դրել իրենց զայրույթը՝ ակնարկելով, թե «դրանք չեն մարսելու»: Մասնավորաբար Տիգրան Ավինյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել»: Կուսակցությունում խոսում են, որ վերջինս, ի տարբերություն վաղաժամ հեռացող Մինասյանի, լայն փորձ ունի նմանատիպ և նույնիսկ ավելի ծանր իրավիճակներից դուրս գալու և նույնիսկ սեփական խարդավանքներն իրացնելու։ Այնպես որ, չի բացառվում՝ նշյալ պատգամավորների քայլերն ու խաղերը, ի վերջո, բումերանգի էֆեկտ ունենան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր