Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

01 հոկ 2024 16:33

Տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր

Տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքերՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրերից տեղափոխվել և Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հարակից ճանապարհահատվածում, հետիոտնի համար գործող լուսացույցի մոտ տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ, իսկ Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ հետիոտնի համար գործող լուսացույցից հետո՝ դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ, որտեղ երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից։

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր