Հոկտեմբերի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Օտյան, Ռ.Մելիքյան փողոցների ջամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի գ.Մալիշկա 11 փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի ք.Աշտարակ Տիգրան Մեծ 3, 7, 17-17/1, 23, 26 Բ շենքերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի ք.Գորիս Անկախության, Օրբելյաններ, Գ.Տաթևացու, Մ.Մաշտոց, Գ.Նժդեհ, Մակիչ փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի ք.Սիսիան Չարենց 2, 4-8 զույգ համարի շենքերի, Որոտան 2-4, 4Ա, 6,8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: