Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով

«Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում», - ասել է Բագրատ Սրբազանը`մեկնաբանելով Միքայել Սրբազանը խոսքը, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականը մեռցրեց շարժումը:
«Սա ընդդիմադիր կամ ընդդիմության շարժում չէ, սա շարժում է բոլոր մարդկանց, ովքեր հայրենիք ունեն, իսկ հոկտեմբեր- սեպտեմբերի տարբերություն չկա»,-նշել է Բագրատ Սրբազանը` արձագանքելով սեպտեմբերին շարժման ակտիվության բացակայությանը վերաբերող հարցին:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 22-ին եղել է առաջին հանդիպումը հայրենասեր ժողովրդի հետ, որոշակիորեն ներկայացրել են, թե ինչի մասին է լինելու հետագա անելիքները և գնում են այդ ուղիով: