Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

08 հոկ 2024 18:16

Պահանջվում է արդարադատության նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ

Պահանջվում է արդարադատության նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք և 723 միլիոն դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր