Թուրքիան 2026 թվականին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը          Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար       Կшլшնավորվել է Պապիկյանի խորհրդականի տղան, ով կասկածվում է «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ մшհվան ելքով «ռազբորկայի» մեջ    

11 հոկ 2024 09:55

Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Տ.Մեծի, Նար-Դոսի, Այգեստան, Չարենցի, Ալ.Մանուկյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր