ԱՄՆ նախագահ Բայդենի այցը Գերմանիա տեղափոխվել է այլ օր «Միլթոն» փոթորիկի պատճառով
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կժամանի Գերմանիա։
Նախատեսվում էր, որ ամերիկացի առաջնորդը Գերմանիա կայցելի հոկտեմբերի 10-12-ը, բայց որոշել է հետաձգել ուղևորությունը «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել է «Spiegel»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գերմանիա պետք է մեկներ նաեւ երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն նա նույնպես չեղարկել է այցը։ Հոկտեմբերի 9-ին Ֆլորիդայի նահանգին էր հարվածել «Միլթոն» փոթորիկը։ Առնվազն 17 մարդ է զոհվել։ Բայդենը աղետի վնասը գնահատել է 50 միլիարդ դոլար։
Այցն ի սկզբանե նախատեսված էր որպես պետական պաշտոնական այց՝ բանկետով և այլ միջոցառումներով, սակայն հետաձգումից հետո ծրագիրը կրճատվել է։ Հոկտեմբերի 18-ին Բայդենը կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Սպասվում է, որ քաղաքական գործիչները կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։