Տեսանյութ.Պեդրո Զառուկյանի ելույթից հետո ավագանու նիստում իրավիճակը լարվեց, իրարանցում սկսվեց
Երևանի ավագանու նիստում իրավիճակը կրկին լարվեց, երբ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը սկսեց խոսել Երևանի դպրոցներից մեկում իրականացրած աշխատանքների մասին։ Նա ցույց տվեց դպրոցի մարզադահլիճի հատակի լուսանկարները։
«Դուք նույնիսկ մեխերը չեք կարողանում հանել դպրոցների դահլիճներից, գնացեք մի տակ փոսերը լցրեք անամոթներ»,-նա շարունակում էր բղավել։
Զարուկյանի միկրոֆոնն անջատեցին։
Երևանի քաղաքապետ Տրգրան Ավինյանն էլ սկսեց սաստել Զարուկյանին, թե. «Ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ նկատողություն եմ անում։ Դուք այլևս խոսելու հնարավորություն չեք ունենալու»։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բարխուդարյանը տեղից վեր կեցավ և բղավելով՝ «Արի ստեղ հլը, արա» բացականչելով ցանկանում էր մոտենալ Զարուկյանին, սակայն նրան սաստեց Ավինյանը, թե չի կարելի դատարկաբանությանն արձագանքել։