ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

21 հոկ 2024 12:16

Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել է՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար

Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել է՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համարՍԴ դատավոր, նախկինում՝ «Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, որն ակտիվ մասնակցություն և էական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի՝ սահմանադրականության հարցով որոշմամբ «Անկախության հռչակագրի» վերաբերյալ գնահատականների առումով, ինչպես և սպասվում էր, կտեղափոխվի ՄԻԵԴ, ինչի մասին մասնագիտական հանրության շրջանում խոսվում էր վաղուց։

Այսօր արդեն հայտարարություն է տարածվել՝ ՄԻԵԴ դատավորի թափուր պաշտոնում ՀՀ կողմից առաջարկվող թեկնածուների ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորների նոր ցուցակի վերաբերյալ։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1․ Գրիգորյան Վահե
2. Կարապետյան Նորա
3. Մարգարյան Աննա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր