Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին          ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը       Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh    

21 հոկ 2024 22:27

Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում

Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստումՀայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսօր խորհրդարանում, տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ Ադրբեջանում ևս, սինքրոն ձևով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականորեն հենց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:

Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր