Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև          Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է       Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ    

22 հոկ 2024 11:44

Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի

Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. ԻվանիշվիլիԱրևմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երբ (արևմտյան երկրի) բարձրաստիճան պաշտոնյան նման խոսակցություն է վարել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերջինս հարցրել է.«Բայց քանի՞ օր կարող ենք կռվել, քանի՞ օր կարող ենք դիմանալ»: Նրան ասել են.«Երևի 3-4 օր»: Ղարիբաշվիլին շարունակել է.«Այդ 3-4 օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանել են.«Դուք 3-4 միլիոն մարդ եք, հետո կարող եք պարտիզանական շարժում սկսել անտառներում: Մենք ձեզ կօգնենք կռվել այնտեղից»», - պատմել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա  հունվարի 29-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր